Սենյակի Ամրագրում +37411530053

7 հետաքրքիր փաստ հյուրանոցների մասին

Հյուրանոցային աշխարհն անսպառ է և հետաքրքիր։ Ո՞ր հյուրանոցն է ամենաթանկը աշխարհում, ո՞րն է ամենահինը, պարզեք այս հոդվածում։

1. Առաջին հյուրանոցը, որը միայն կանանց համար նախատեսված հարկ ունի, Նաումի հյուրանոցն է Սինգապուրում։ Միայն կանանց համար նախատեսված հարկը թաքնված է ապակյա դռան հետևում։

2․ Դուբայի Բուրջ Ալ Արաբ հյուրանոցը աշխարհի առաջին յոթ աստղանի հյուրանոցն է։ Հյուրանոցի շենքը նույնիսկ դարձել է քաղաքի խորհրդանիշը։

3․Գենտինգ Հայլենդս ռեզորթը Մալազիայում ունի ամենաշատ հյուրանոցային համարները։ Այն ունի 6,118 սենյակ։ Ռեզորթն ունի ավելի քան 80 խանութ, 90 ռեստորան, կինոթատրոն, խաղատուն, 50 կարաոկե բար, երկու թեմատիկ այգի՝ դրսում և ներսում։


4․ Աշխարհի ամենաթանկ հյուրանոցի համարի արժեքն է US$34,000 մեկ գիշերվա համար։ Այս հյուրանոցը 4,300 քմ է, կոչվում է Ֆոր Սիզընս հոթել Նյու Յորքում։ Հյուրերն ունեն իրենց անձնական սպան և հարդարման սենյակը։


5․ Աշխարհի ամենահին հյուրանոցը Հոշի Ռյոկան՝ Ճապոնիայում բացվել է 718 թվականին։ Հյուրանոցը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված, որպես աշխարհի ամենահին և դեռ գործող հյուրանոց։


6․ Ռոյալ Քլիրընս հյուրանոցը Անգլիայում առաջին ժամանակակից դեկորով և ոճով հյուրանոցն է, որը բացվել է 1768 թվականին։


7․ Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը բացվել է Դուբայում և կոչվում է Գեվորա հյուրանոց։ Ի դեպ Գեվորա հյուրանոցը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Այն ունի 356.33 մ բարձրություն և ունի 75 հարկ, 528 սենյակ։


Վայելեք այս հետաքրքիր փաստերը հյուրանոցների մասին և համեցեք Messier53 հյուրանոց։