Սենյակի Ամրագրում +37411530053

Հավատարմության Ծրագիր

Messier 53 Hotel Yerevan–ում մենք գնահատում ենք մեր հյուրերին և ստեղծել ենք հատուկ հավատարմության ծրագիր։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել Ձեր կացությունը մեր հյուրանոցում, այլև ստանալ հավելյալ բոնուսներ և արտոնություններ յուրաքանչյուր նոր ամրագրումով։

Ինչպես է գործում

Մեր հավատարմության ծրագրում Դուք կգտնեք երեք առանձնացված կարգ՝ Silver, Gold և Platinum։

  • Silver — գրանցվելով մեր կայքում, հյուրը ստանում է 5% զեղչ յուրաքանչյուր ամրագրումից։
  • Gold — 10 գիշեր կուտակելուց հետո հյուրն ավտոմատ ստանում է 10% զեղչ հետագա ամրագրումների համար։
  • Platinum — 25 գիշեր կուտակելուց հետո հյուրը ստանում է 15% զեղչ հետագա ամրագրումների համար։
Discount silver

Silver

Զեղչ 5%
  • 5% զեղչ հյուրանոցի ռեստորանում
  • Նախաճաշ
  • Մուտք SPA կենտրոն (լողավազան, համամ, սաունա, ջակուզի, մարզասրահ)
Discount gold

Gold

Զեղչ 10%
  • Վաղ ժամանման հնարավորություն առավոտյան 10:00-ից (առկայության դեպքում)
  • Ուշ դուրսգրման հնարավորություն մինչև 14:00 (առկայության դեպքում)
  • 10% զեղչ հյուրանոցի ռեստորանում
  • Նախաճաշ
  • Մուտք SPA կենտրոն (լողավազան, համամ, սաունա, ջակուզի, մարզասրահ)
Discount platinum

Platinum

Զեղչ 15%
  • Վաղ ժամանման հնարավորություն առավոտյան 09:00-ից (առկայության դեպքում)
  • Ուշ դուրսգրման հնարավորություն մինչև 16:00 (առկայության դեպքում)
  • Սենյակի կարգի բարձրացում (Standard King ամրագրելիս, առկայության դեպքում տրամադրվում է Superior king)
  • 10% զեղչ հյուրանոցի ռեստորանում
  • Նախաճաշ
  • Մուտք SPA կենտրոն (լողավազան, համամ, սաունա, ջակուզի, մարզասրահ)

Մասնակցության պայմաններ:

  • 1. Ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր հյուր, ով գրանցվել է messier53hotel.com կայքում։
  • 2. Գրանցումից հետո հավատարմության քարտը և արտոնությունները հասանելի են անձնական հաշվում։
  • 3. Հյուրանոցը իրավունք ունի ժամանակավորապես կասեցնել կամ չեղարկել մասնակցությունը ծրագրին հյուրանոցային կանոնների կամ ծրագրի պայմանների խախտման դեպքում։
Հյուրի հաշիվ