Երևանի կենտրոնում գտնվող տեսարժան վայրերը
Երևանը հիասքանչ քաղաք է, որտեղ տեսարժան վայրերի պակասություն չի նկատվում: Հետևաբար դժվար է ընտրել հյուրանոց, որը մոտ կլինի տեսարժան վայրերին: Ահա մի փոքրիկ ուղեցույց-հոդված՝ Երևանի կենտրոնում գտնվող մի քանի տեսարժան վայրերի մասին:
Վերնիսաժ
Երևանի Վերնիսաժը աշխարհի լավագույն բացօթյա շուկաներից մեկն է: Այստեղ ցուցադրված են մի շարք հեղինակների նկարներ, որը շուկան ինչ–որ չափով վերածում է ցուցահանդեսի: Հանգստյան օրերին կարող եք մի ամբողջ օր Ձեր ժամանակն անցկացնել այստեղ, ուր կգտնեք հայկական զարդեր, ազգային հուշանվերներ, ավանդական իրեր և շատ ու շատ այլ ձեռագործ աշխատանքներ, որոնք նախատեսված են վաճառքի համար:
Վերնիսաժը լավագույն վայրն է Հայաստանից մի փոքր մասնիկ վերցնելու և ազգային ավանդույթների և ժամանակակցի միաձուլմանը վկա լինելու համար:
Վերնիսաժը գտնվում է Նալբանդյան փողոցում տեղակայված «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հետևում՝ վաճառելով ամեն բան ջերմացնող արևի տակ:
Հանրապետության հրապարակ
Եթե պատրաստվում եք այցելել Հայաստան և նրա հինավուրց մայրաքաղաք Երևան, ապա անպայման պետք է այցելեք Հանրապետության հրապարակ, որը գտնվում է Երևանի կենտրոնում և համարվում մայրաքաղաքի ամենահրաշալի և հայտնի վայրերից մեկը: Այն նաև անվանում են «Երևանի սիրտ»: Հանրապետության հրապարակը տուրիստների ամենանախընտրելի վայրերից է:
Հանրապետության հրապարակը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, Տիգրան Մեծ, Վազգեն Սարգսյան փողոցների մոտ: Այստեղ կարող եք հասնել ավտոբուսով, միկրոավտոբուսով կամ մետրոյով, և իջնել «Հանրապետության հրապարակ» կայարանում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Երևանի կենտրոնում: Այս եկեղեցին համարվում է ամենամեծ հայ առաքելական եկեղեցին ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև ամբողջ աշխարհում:
Վեհաշուք և զարմանահրաշ լինելուվ բացի, այն նաև ունի շատ հետաքրքիր պատմություն:
Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվին, ով օգնել է հայ ժողովրդին ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն և դառնալ Հայաստանի առաջին կաթոլիկները:
Ո՞ր հյուրանոցն ընտրել Երևանում
Եթե ցանկանում եք հանգրվանել Երևանի կենտրոնի լավագույն հյուրանոցներից մեկում, ապա համեցեք Messier53 հյուրանոց, որը գտնվում է Երևանի հենց սրտում՝ վերը նշված տեսարժան վայրերի մոտ: