Ո՞ր հյուրանոցն ընտրել Երևանում։
Հայաստանը հրաշների երկիր է, րտեղ Դուք կգտնեք հին և նոր ճարտարապետության խառնուրդ:
Անկախ այն հանգամանքից, արդյոք նորարարության սիրահար եք, թե հին դասականն եք նախընտրում, Հայաստանում Դուք կգտնեք Ձեր հարմարավետ անկյունը:
Ձեր այցը պլանավորելիս նախ հարկավոր է հյուրանոց ընտրել, այսպիսով հարց է առաջանում ո՞ր հյուրանոցը ընտրել և ինչու՞:
Լավագույն տարածաշրջանը Երևանում
Նախ պարզենք, թե որ տարածաշրջանում է ճիշտ հյուրանոց ընտրելը։Պատասխանը շատ պարզ է․ եթե պատրաստվում եք լավ ժամանակ անցկանցել, վայելել գիշերային՝ արկածներով լի կյանքը, հետևաբար ընտրեք Երևանի կենտրոնը։
Հյուրանոցների դասակարգումը ըստ աստղերի
Եթե շքեղ հյուրանոց եք փնտրում, ուրեմն որոշում կայացրեք 4-5 աստղանի հյուրանոցների շրջանակներում, չնայած միշտ չէ, որ հյուրանոցի աստղերը շքեղության ու հարմարավետության խորհրդանիշ են համարվում։
Ինչպե՞ս ընտրել լավագույն հյուրանոցը Երևանում, Հայաստանում online
Այցելեք հյուրանոցի կայքը։ Չմոռանաք, որ կայքը ապահով է համարվում, եթե կայքի հղումը սկսվում է https-ով։ Նայեք կայքում տեղադրված նկարներին և մտածեք արդյոք դրանք հարմարավետ կլինեն Ձեզ համար։ Մի վարանեք զանգել և հարցնել ամեն ինչ Ձեր սենյակի, հավելյալ վճարների, ճաշերի, սալոնների և ամեն ամեն ինչի մասին։
Հյուրանոցի գտնվելու վայրը
Օգտվեք քարտեզից՝ հասկանալու համար արդյոք հյուրանոցը գտնվում է հարմար վայրում։ Հյուրանոցը պետք է գտնվի Երևանի հենց սրտում, որտեղ բոլոր զվարծանքի վայրերն են գտնվում։ Բացի այդ, քաղաքի կենտրոնից հեշտությամբ կարող եք հասնել ցանկացած տեղ։
Նորաոճ համարներ
Պարզեք, թե երբ են վերջին անգամ թարմացվել սենյակներն ու կահավորանքը, քանի որ կայքում առկա նկարները կարող են անցած դարից լինել, և հետևաբար իրական տեսարանը կհիասթափեցնի Ձեզ։
Լավագույն հյուրանոցը Երևանի կենտրոնում
Ձեր հանգիստը Հայաստանում անցկացնելիս մի տատանվեք հյուրընկալել Երևանի կենտրոնի լավագույն հյուրանոցում Messier53-ում։ Messier53 հյուրանոցն առաջարկում է Ձեզ լավագույն տեղում՝ Երևանի կենտրոնում, լավագույնս կահավորված և ժամանակակից համարներով, նորագույն սարքավորումներով, հիասքանչ տեսարանով և, վերջապես, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող հարմարավետ համարներ։
Այցելեք Messier 53 հյուրանոցը և անցկացրեք Ձեր արձակուրդը խենթ Երևանյան մթնոլորտի հենց սրտում։
Messier 53, 02.10.2018