Հյուրանոցների ստեղծման պատմությունը
Հետաքրիր է իմանալ հյուրանոցների ստեղծման պատմության մասին փաստեր, հետևաբար մենք որոշեցինք ներկայացնել Ձեզ հյուրանոցային բիզնեսի ստեղծման պատմությունը:
Ինչպե՞ս սկսվեց հյուրանոցային բիզնեսը
Մարդկանց՝ ճամփորդելու մեծ ցանկության հետ զուգահեռ առաջացան հյուրանոցները: Հյուրանոցային դարաշրջանը սկսվեց պանդոկների ու գինետների առաջացմանը զուգահեռ: Սկզբում պանդոկներն ու գինետներն էին կատարում հյուրանոցի ֆունկցիաները՝ թույլ տալով հյուրին գիշերել:
Անտիկ հյուրանոցներ
Առաջին հյուրանոցները հայտվեցին մոտ երկու հազար տարի առաջ հին Հունաստանում և հին Հռոմում:
Պանդոկներն ու գինետները հայտնվեցին որպես ժամանակակից հյուրանոցների <<նախնիներ>>: Հիմնականում առևտրականներն ու արտիստներն էին մնում այստեղ: Նրանցից շատերը թափառաշրջիկներ էին ու ճամփորդներ:
Երկար ժամանակ հյուրանոցները հետևյալ տեսքն ունեին՝ երկու հարկանի կառույցներ էին՝ ձիերի կամ մյուս կենդանիների համար նախատեսված <<կայանատեղով>>: Առաջին հարկում սենյակ կար, որտեղ մարդիկ կարող էին հանգստանալ և շփվել, երկրորդ հարկում սենյակներ էին նրանց համար, ովքեր պատրաստվում էին մնալ հյուրանոցում:
Այդ ժամանակ հյուրանոցները ծառայում էին որպես մշակութային կենտրոններ, որտեղ կարելի էր զրուցել, մասնակցել միջոցառումների, խմել: Պանդոկներում տարածված էր նաև աքլորակռիվը:
Հյուրանոցները միջին դարերում
Միջին դարերում հյուրանոցները կառուցվում էին եկեղեցիներին հարակից տարածքներում: Հետևաբար ուխտավորների համար հարմար էր հանգրվանել այստեղ: Սակայն 1530 թվականին թագավորն արգելեց հանգրվանել բոլոր ճանփորդներին եկեղեցում, և այսպես ստեղծվեցին անձնական հյուրանոցներ:
Հետաքրքիր է նշել նաև, որ Անգլիայում հյուրանոցի պարտադիր պայմաններն էին՝ հյուրընկալությունը, ուտելիքի մատուցումը, հյուրերի հարմարավետությունը, հաճելի մթնոլորտը:
Ժամանակակից հյուրանոցները
Առաջին մոդեռն հյուրանոցները հայտնվել էին որ թե Եվրասիայում, այլ ԱՄՆ-ում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից հյուրանոցները հայտնվել են 19-րդ դարի կեսերին, որից հետո հյուրանոցային համար էին համարվում ոչ միայն սենյակները, որտեղ կարելի էր միայն քնել, այլ այս սենյակները, որոնք ունեին առանին հարմարություններ, առանձին լոգախցիկ:
Եթե ցանկանում եք հանգրվանել Հայաստանում և փնտրում եք ժամանակակից կահավորմամբ հյուրանոց Երևանի կենտրոնում, ապա մեր առաջարկը հենց Ձեզ համար է: Ամրագրեք Ձեր սենյակը Messier53 հյուրանոցում: