Սենյակի Ամրագրում +37411530053

Հայաստանի հյուրանոցները [Ուղեցույց]

Ցանկանու՞մ եք այցելել հյուրընկալ և արևոտ Հայաստան և չգիտեք, թե ո՞ր հյուրանոցում արժե հանգրվանել: Չգիտեք, թե ինչպիսի՞ հյուրանոցներ կան Հայաստանում և ի՞նչ հավելյալ ծառայություններ են դրանք մատուցում: Այդ դեպքում այս հոդվածը հենց Ձեզ համար է:

Եվ այսպես, սահուն կերպով անցնենք Հայաստանի հյուրանոցների դասակարգմանը:

Մեկ աստղանի հյուրանոցներ Հայաստանում

Սա հյուրանոցների ամենաէժան տարբերակն է, որոնք ներառում են իրենց մեջ նվազագույն անհրաժեշտը գիշերակացի համար: Այս հյուրանոցները գտնվում են կենտրոնից 1-5 կմ. հեռավորության վրա: Որպես կանոն նրանք ներառում են երկու տեղ գիշերակացi համար և չեն ներառում սնունդ: Սենյակում սովորաբար լինում է երկու մահճակալ, աթոռներ, զգեստապահարան, լվացարան և հայելի: Ամրագրել այսպիսի համարներ հյուրատներում կարելի է մեկ գիշերվա համար վճարելով 2000-8000 դրամ:

Երկու աստղանի հյուրանոցներ Հայաստանում

Այս կարգի հյուրանոցները բացի այն ամենից, ինչ առաջարկում են մեկ աստղանի հյուրանոցները, ընդգրկում է նաև նախաճաշ: Հաճախ այսպիսի հանգստյան տան կամ հյուրանոցի տարածքում լինում է սրճարան կամ ճաշարան: Սանհանգույցն ընդհանուր չէ, գտնվում է սենյակներում: Ամրագրել այսպիսի համար հանգստյան տներում կամ հյուրանոցներում կարելի է մեկ գիշերվա համար վճարելով 7000-15000 դրամ:

Երեք աստղանի հյուրանոցներ Հայաստանում

Այս կատեգորիայի հյուրանոցները ամենապահանջված են միջին վիճակագրական զբոսաշրջիկների կողմից ամբողջ աշխարհում, քանի որ համատեղում են միջին գինը օպտիմալ ծառայությունների և հարմարավետության հետ: Այսպիսի սենյակները ներառում են մինի-բար, օճառներ, սրբիչներ, խոհանոցային պարագաներ: Գիշերակացի գինը ներառում է նաև նախաճաշ: Սենյակում առկա է լինում կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, օդորակիչ, հեռախոս, ֆեն և այլն: Ամրագրել այսպիսի համար հյուրանոցներում կարելի է մեկ գիշերվա համար վճարելով 15000-2000 դրամ:

Չորս աստղանի հյուրանոցներ Հայաստանում

Այս հյուրանոցներն առաջարկում են բարձրակարգ ծառայություններ և գտնվում են կենտրոնին կից: Հյուրանոցի սենյակներն ունենում են բարձրակարգ կահավորում և դիզայն:
Համարը ներառում է օդորակիչ, հեռուստացույց, մինի-բար, հեռախոս, սեյֆ, ֆեն, լոգանքի գել և շամպուն: Անկողնու սպիտակեղենը և սրբիչները թարմացվում են ամեն օր: Հյուրանոցի տարածքում կարելի է գտնել ռեստորան, լողավազան, գեղեցկության սրահ, ավտոկանգառ, մեքենայի վարձույթի հնարավորություն, սաունա, ազատ մուտք ունեցող մարզադահլիճներ, թենիսի կորտեր: Ամրագրել այսպիսի համար հյուրանոցներում կարելի է մեկ գիշերվա համար վճարելով 21000-36000 դրամ:

Հինգ աստղանի հյուրանոցներ Հայաստանում

Հայաստանում՝ արևաշատ և հմայքով լի այս երկերում, հինգ աստղանի հյուրանոցը կարող եք համարել Ձեր մաքսիմալ հաճելի և հարմարավետ հանգստի գրավականը: Այս կարգի հյուրանոցները ենթադրում են ճոխ դիզայն և կահավորում, բոլոր հնարավոր հարմարությունները և հիգիենայի պարագաների ամբողջական հավաքածուի առկայություն: Այս ամենին ավելանում է գիշերային ակումբը, խաղատուն, գեղեցկության սրահ, սպա, ֆիտնես-սրահ, փակ և բաց լողավազաններ: Այս հյուրանոցները ներառում են այն ամենն, ինչը կարող է հեշտացնել Ձեր՝ այնտեղ անցկացրած ամեն րոպեն: Ամրագրել այսպիսի համար հյուրանոցներում մեկ գիշերվա համար կարելի է սկսած 40000 դրամից:

Այցելե՛ք Հայաստանը և անցկացրեք անմոռանալի հանգիստ Ձե՛զ համար ամենահարմար պայմաններում: