Սենյակի Ամրագրում +37411530053

Ռեստորանային բիզնեսը Հայաստանում: «Կոլոլակ» Ռեստորան

Հայաստանում ռեստորանային բիզնեսը զարգանում է շատ արագ տեմպերով և այն հնարավորությունները, որոնք չկային մի քանի տարի առաջ այժմ շատ տեղին են:

Հայաստանը բավականին գաստրոնոմիկ երկիր է և հայկական խոհանոցը հանդիսանում է երկրի առավելություններից մեկը: Եվ դա հաշվի առնելով շատ կարևոր է, որ ռեստորանային բիզնեսը և իր հնարավորությունները համապատախան լինեն Հայաստանի ազգային գաստրոնոմիկ ավանդույթներն:

Ռեստորանային բիզնեսի այսչափ արագ զարգացման յուրահատուկ օրինակ է նախաճաշը: Մի քանի տարի առաջ գրեթե բոլոր հաստատությունները իրենց դռները հաճախորդների առաջ բացում էին ժամը 11-ից հետո և շատ դժվար էր գտնել մի վայր, որտեղ կարելի էր նախաճաշել աշխատանքային օրվանից առաջ: Եվ շատ մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է ավելի հայտնի դարձնել տանից դուրս նախաճաշելը: Բայց այժմ գոյություն ունեն շատ ռեստորաններ և սրճարաններ, որոնք հրավիրում են մինչև աշխատանքային օրվա մեկնարկը հաճախորդներին վայելել համեղ և օգտակար նախաճաշը և այն լավ նոտայի վրա սկսել օրը:

Ռեստորանային բիզնեսում ևս մեկ շատ կարևոր գործոն է գնալ ժամանակին համապատասխան և հետևել այս ոլորտի նորարարություններին: Թարմ մտահաղացումները և տեխնոլոգիաները օգտագործվում են ոչ միայն համացանցի և տեխնիկայի աշխարհում այլ նաև ժամանակ առ ժամանակ ներխուժում են այլ ոլորտներ: Նոր ոճեր, տեխնոլոգիաներ և մտահաղացումեր ամեն օր ներդրվում են խոհարարական ոլորտ և ռեստորանային բիզնես:

Հայաստանի պես երկրներում հաջղության բանալի է հանդիսանում ազգային ավանդական խոհանոցի և նորարարական տեխնոլոգիաների համատեղումը: Այս համատեղության վառ օրինակ է հանդիսանում Կոլոլակ ռեստորանը, որը գտնվում է Messier53 հյուրանոցի ներսում:

Messier 53 hotel

Եթե դուք ցանկանում եք փորձել հայկական ազգային խոհանոցի գոհարներևը, խորասուզվել հայկական դարավոր մշակույթի մեջ, բայց միևնույն ժամանակ զգալ ձեզ հարմարավետ 21-րդ դարում, ապա Կոլոլակ ռեստորանը գրկաբաց սպասում է ձեզ: Մեր խոհարարները կզարմացնեն ձեզ յուրահատուկ ուտեստներով: Հայկական ավանդույթների խորը իմացությունը հնարավորություն է տալիս համատեղել ավանդական ոճը՝ նորարար underground և modern ոճերի հետ:

Kololak resturant

Կոլոլակ ռեստորանը յուրահատուկ պետք է հետաքրքրի զբոսաշրջիկներին, ովքեր հյուրընկալվել են Երևան: Եթե դուք փնտրում եք լավ հյուրանոց ապա դուք կարող եք ընտրել Messier53-ը և հիանալի կեցավայրի հետ միասին դուք կստանաք հնարավորություն այցելել Կոլոլակ ռեստորանը: